📢 Իրազեկում․ Ինչպես ձեռք բերել բջջային ID SIM քարտ
Information Systems Agency of Armenia
Technology, Information and Internet
Yerevan, Yerevan 2,711 followers
Այսօրվա թվայնացումը՝ վաղվա էլեկտրոնային հասարակության համար:
About us
Մենք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն ենք, և մեր ջանքերն ուղղված են Հայաստանի թվային հասարակության ստեղծմանը։ Գործակալության գործունեությունը համակարգվում է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից։ Մեր առաքելությունն է սահմանել հիմնական չափորոշիչներ, թե ինչպես պետք է մատուցվեն հանրային ծառայությունները և թվային նախագծերը։ Մեզ առաջնորդող հիմնական չափանիշը «Հայաստանի թվային ճարտարապետություն»-ն է։ Այն ՀՀ կառավարության կողմից հաստատված մոտեցումն է, որի հիմքում ընկած են փոխգործելիության, անվտանգության և բարձրորակ ծառայությունների մատուցման սկզբունքները։ Մեր թիմում համախմբվել են տեխնոլոգիաներ և քաղաքականություն մշակող մասնագետներ տարբեր ոլորտներից, և մենք ձգտում ենք աշխատել բաց ու թափանցիկ՝ պետական ու մասնավոր հատվածի ներգրավմամբ։ Դրանով իսկ փորձելու ենք աջակցել Հայաստանում իսկապես թվային հասարակության ստեղծմանը։ The Information Systems Agency of Armenia is supporting the creation of the Armenian e-society. Under joint leadership of the Government and the Central Bank of Armenia, our mission is to implement key standards for how public services and digital projects should be delivered. Our guiding standard is the “Digital Architecture of Armenia”, a Government approved approach that places interoperability, security, and high-quality service delivery as its core pillars. Our team is made up of technology and policy making specialists from a wide variety of sectors, and our aim is to work transparently, and with the participation of the public and private sector, to support Armenia in its ambitions to become a truly electronic society.
- Industry
- Technology, Information and Internet
- Company size
- 51-200 employees
- Headquarters
- Yerevan, Yerevan
- Type
- Government Agency
Locations
-
Primary
Vazgen Sargsyan 26/1
400
Yerevan, Yerevan 0010, AM
Employees at Information Systems Agency of Armenia
Updates
-
Պատրաստվե՛ք առաջին Ուսանողական Ազգային Կիբեռվարժանքին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մեկնարկում է առաջին Ուսանողական Ազգային Կիբեռվարժանքը և փնտրում երկրի ապագա կիբեռպաշտպաններին: 🛡️ Ի՞նչ է սպասվում Այս հոկտեմբերին Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողները կմասնակցեն ազգային մասշտաբով կիբեռանվտանգության սիմուլյացիոն մրցույթի, որտեղ կփորձեն լուծել իրական կիբեռ միջադեպեր։ 🚀 Ի՞նչ ես ստանում՝ մասնակցելով․ Իրական փորձ՝ աշխատելով իրական կիբեռսցենարների վրա Դառնում ես ՀՀ ուսանողական կիբեռթիմի անդամ Հնարավորություն մենկելու Աթենք՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային կիբեռվարժանքին Մինչ այդ՝ 🔥 Հուլիս-օգոստոսին կանցկացվի ներհամալսարանական ընտրական փուլ, որոնցում լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք Ուսանողական ազգային կիբեռվարժանքին ։ Սա քո հնարավորությունն է դառնալու Հայաստանի ուսանողական կիբեռթիմի անդամ: Ովքե՞ր կարող են դիմել․ Ուսանողներ, ովքեր՝ ✅ Սիրում են մարտահրավերներ, թիմային աշխատանք ու բարդ խնդիրներ ✅ Սովորում են Տեղեկատվական անվտանգության, Ինժեներիայի, Ծրագրավորման, Տվյալագիտության կամ հարակից ոլորտներում ✅ Տիրապետում են առնվազն B1 մակարդակի անգլերենի 📢 Ընտրական փուլի մասնակցության հայտը լրացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է: ՀՖՀՀ ուսանողները կարող են դիմել այստեղ՝ https://lnkd.in/drqtWG7H ՀԱՊՀ ուսանողները կարող են դիմել այստեղ՝ https://lnkd.in/d_f-tKPf ՀԱՀ ուսանողները կարող են դիմել այստեղ՝ https://lnkd.in/dmXNnvh6 ՀՌՀ ուսանողները կարող են դիմել այստեղ՝ https://lnkd.in/dr-Z4wRh ԵՊՀ ուսանողները կարող են դիմել այստեղ՝ https://lnkd.in/dRDKjjuH ԵՄՀ ուսանողները կարող են դիմել այստեղ՝ https://lnkd.in/dvzCdi8w #StudentCyberDrillArmenia #ՈւսանողականԿիբեռուժեր
-
-
CyberGEN 2025-ը միավորում է փորձագետներին ու երիտասարդներին կիբեռանվտանգության շուրջ Դիլիջանում հունիսի 16-ին մեկնարկել է CyberGEN 2025 միջազգային համաժողովը, որը չորրորդ տարին անընդմեջ համախմբում է կիբեռանվտանգության առաջատար փորձագետներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի գլոբալ մարտահրավերները և համատեղելու ուժերը թվային անվտանգ ապագայի ձևավորման գործում։ Համաժողովը կազմակերպվել է «Կիբեռանվտանգության շաբաթ 2025»-ի շրջանակում՝ Հայաստանի կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Cyhub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության համատեղ ջանքերով։ Համաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը կիբեռանվտանգության ոլորտում՝ ամրապնդել նրանց գիտելիքները և փորձը, զարգացնել հմտությունները, ինչպես նաև ընդլայնել ոլորտային համագործակցության հնարավորությունները։ Բացման խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով․ «Վերջին չորս տարիների ընթացքում CyberGEN-ն ազգային քննարկումից վերաճել է տարածաշրջանային և միջազգային հարթակի, որը միավորում է կիբեռանվտանգության, ֆինանսների և տեխնոլոգիաների ոլորտի ամենահմուտ մասնագետներին` քննարկելու և լուծելու կիբեռանվտանգության այսօրվա և վաղվա ամենաարդիական մարտահրավերները»: Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն իր խոսքում նշել է․ «Մեր նպատակը ոչ միայն արձագանքելն է ընթացիկ խնդիրներին, այլև պատրաստ լինել ապագայի մարտահրավերներին։ Մենք տեսնում ենք արհեստական բանականության և նորարար տեխնոլոգիաների հնարավոր ազդեցությունները՝ ապահովելու, որ Հայաստանի թվային միջավայրը լինի ճկուն, վստահելի և անվտանգ»։ Մանրամասները՝ https://bit.ly/448qTrw _____ CyberGEN 2025 brings together experts and youth around cybersecurity The international CyberGEN 2025 international conference launched in Dilijan on June 16, continuing for the fourth year as a key platform bringing together leading cybersecurity specialists, as well as representatives from both the public and private sectors, to address global challenges and foster collaboration for a secure digital future. The event is held within the framework of Cybersecurity Week 2025 and is organized through the joint efforts of the Central Bank of Armenia, the Information Systems Agency of Armenia, the Microsoft Innovation Center, the EIF - Enterprise Incubator Foundation, and CyHub Armenia- EIF Cybersecurity Initiative. The main objective of the conference is to promote the engagement of young professionals in the cybersecurity field, enhance their expertise, build practical skills and create opportunities for cooperation across sectors. More information: https://bit.ly/3GaWelo #Cybergen
-
-
-
-
-
+1
-
-
📌 Դեռ կարող եք դիմել Օգտատերերի փորձառության հետազոտողի թափուր հաստիքի համար Մանրամասները՝ https://bit.ly/4k96Jo1
Հայ/Eng 💼 Աշխատանքի նոր հնարավորություն․ Օգտատերերի փորձառության հետազոտող Օգտատերերի փորձառության հետազոտողի նպատակն է ապահովել թվային ծառայությունների բարելավումը՝ հիմնվելով օգտատերերի կարիքների վերլուծության վրա։ 📩 Դիմելու համար ուղարկեք ինքնակենսագրությունը [email protected] էլեկտրոնային հասցեին 🔗 Մանրամասներ՝ https://bit.ly/4k96Jo1 — 💼 New Job Opportunity: UX Researcher The role of the UX Researcher is to ensure the improvement of digital services based on the analysis of user needs. 📩 To apply, send your CV to [email protected] 🔗 Details: https://bit.ly/4k96Jo1 #ISAA #UXResearcher #ԳործԿա
-
-
Էստոնիայում ներկայացվեց Հայաստանի կիբեռանվտանգության փորձը Մայիսի 27-29-ին Տալլինում տեղի ունեցավ Էլեկտրոնային կառավարման միջազգային համաժողով, որտեղ հավաքվել էին պետական և մասնավոր ոլորտների առաջատար փորձագետներ՝ քննարկելու տեխնոլոգիաների և նորարարությունների հնարավորություններն արդյունավետ և վստահելի թվային կառավարման զարգացման համատեքստում։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը մասնակցել է «Կիբեռանվտանգություն և պետություն-մասնավոր գործընկերություն. համագործակցության ուժը» թեմայով պանելային քննարկմանը։ Իր ելույթում պարոն Երիցյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կայուն և անվտանգ թվային ենթակառուցվածքների և քաղաքացիակենտրոն թվային հասարակությունների կառուցման հարցում։ «Կիբեռանվտանգությունը թվայնացման հիմնասյունն է, իսկ դրա ապահովումը՝ համատեղ պատասխանատվություն։ Այս առումով մենք որդեգրել ենք համագործակցային մոտեցում։ Այս մոդելը կենսական նշանակություն ունի նորարարությունների խթանման և թվային դիմադրողականության ամրապնդման առումով», – նշել է Ներսես Երիցյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել է նաև արհեստական բանականության դերը հանրային ծառայությունների վերափոխման գործընթացում, կարողությունների զարգացման ուղիները, թվային կառավարման իրավական հիմքերի ձևավորումը, ինչպես նաև՝ վստահության կառուցման մեխանիզմները ծառայությունների մատուցման շրջանակում։ ___ Armenia’s cybersecurity experience showcased in Estonia From May 27 to 29, Tallinn hosted the International E-Government Conference, where leading experts from the public and private sectors gathered to discuss the opportunities of technology and innovation in the context of the effective and reliable development of digital governance. Nerses Yeritsyan, Director of the Information Systems Agency of Armenia, participated in the panel discussion on "Cybersecurity and Public-Private Partnership: Strength in Collaboration". In his speech, Mr. Yeritsyan presented Armenia's experience in building stable and secure digital infrastructures and citizen-centered digital societies. "Cybersecurity is the cornerstone of digitalization, and ensuring it is a shared responsibility. In this regard, we have adopted a collaborative approach. This model is vital in terms of promoting innovation and strengthening digital resilience," noted Nerses Yeritsyan. The conference also addressed the role of artificial intelligence in transforming public services, strategies for capacity building, the establishment of legal frameworks for digital governance, as well as mechanisms for fostering trust in service delivery. #egov2025
-
-
Երիտասարդ մասնագետները՝ թվային փոխակերպման դեսպաններ Հպարտությամբ տեղեկացնում ենք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից իրականացվող Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի (YPP) առաջին սերնդի ճանապարհի ավարտի մասին։ Նախորդ տարի Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում Գործակալությանը միացան 20 երիտասարդ մասնագետներ։ Մեկ տարվա ընթացքում երիտասարդ մասնագետներն ակտիվորեն ներգրավվեցին Գործակալության նորարարական նախաձեռնություններում՝ կիբեռանվտանգությունից մինչև Քաղաքացիների լաբորատորիա, տվյալների կառավարումից մինչև թվային ծառայությունների ստեղծում։ Ներսես Երիցյանն ամփոփիչ միջոցառմանը նշեց, որ ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները ոչ միայն ձևավորեցին կարևոր մասնագիտական փորձառություն, այլև հանդես եկան վերլուծություններով, նորարարական այլընտրանքային առաջարկներով ու լուծումներով՝ նպաստելով թվային փոխակերպման գործընթացին։ Նրանցից յուրաքանչյուրը դարձավ փոփոխությունների շարժիչ ուժ՝ ապացուցելով, որ հենց երիտասարդներն են Հայաստանի թվային հասարակության ապագան կերտողը։ Մեր շրջանավարտներին՝ Շնորհակալ ենք ձեր հետաքրքրասիրության, համարձակության և հանձնառության համար։ Վստահ ենք՝ ձեր ստեղծարարությամբ շարունակելու եք խթանել նորարարությունը` հիմա արդեն որպես թվային փոխակերպման դեսպաններ: #ISAA #YoungProfessionalsProgram #YPP
-
-
-
-
-
+15
-
-
Հայ/Eng 💼 Աշխատանքի հնարավորություն․ Բիզնես վերլուծաբան Գործակալությունը փնտրում է Բիզնես վերլուծաբանի՝ թվային հանրային ծառայությունների մշակման և բարելավման գործընթացում աջակցելու համար։ Վերլուծաբանը կաշխատի շահառուների հետ՝ վերլուծելով ծրագրային համակարգերը, բացահայտելով բարելավման հնարավորությունները և նպաստելով տեխնոլոգիական արդյունավետ լուծումների ներդրմանը։ 📩 Դիմելու համար ուղարկեք ինքնակենսագրականը՝ [email protected] 🔗 Մանրամասները՝ https://bit.ly/4jnXDTm __ 💼 Job Opportunity: Business Analyst We are looking for a Business Analyst to support the development and improvement of digital public services. In this role, the Business Analyst will work with stakeholders to analyze software systems, identify areas for improvement, and contribute to the effective delivery of technology solutions. 📩 To apply, send your СМ to [email protected] 🔗 For more details: https://bit.ly/4jnXDTm #ISAA #Գործկա
-
-
Հայ/Eng 💼 Աշխատանքի նոր հնարավորություն․ ՏՏ ծառայությունների պորտֆելի աուդիտոր Ներքին գործերի նախարարությունը փնտրում է փորձառու ՏՏ մասնագետի՝ Նախարարության վերահսկողության տակ գտնվող բոլոր ՏՏ համակարգերի կայունությունը և փոխգործելիությունն ապահովելու նպատակով։ 📩 Դիմելու համար ուղարկեք ինքնակենսագրականը՝ [email protected] 🔗 Մանրամասներ՝ bit.ly/43KPQua ____ 💼 Job Opportunity: IT service portfolio & infrastructure auditor The Ministry of Internal Affairs is looking for an experienced IT professional to ensure the stability and interoperability of all systems under the Ministry's supervision. 📩 To apply, send your CV to: [email protected] 🔗 Details: bit.ly/43KPQua #ISAA #ԳործԿա
-