Հեռախոսահամար
դկտ 16, 2024 Միջոցառումներ

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ». Ավետիք Իսահակյան:
Հայաստանի ազգային գրադարանում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված հայ երաժշտական արվեստի անզուգական ներկայացուցիչ Գոհար Գասպարյանի 100-ամյակին։

Միջոցառման մասնակիցներին երգչուհու կյանքն ու ստեղծագործությունը ներկայացրեց արվեստի բաժնի նոտային-երաժշտական ենթաբաժնի աշխատակից Աննա Անդրիկյանը, որն իր խոսքը լրացնում էր լուսանկարներով և տեսանյութեր, իսկ ընթերցասրահում ցուցադրվում էին Գոհար Գասպարյանին նվիրված տարբեր բնույթի հրատարակություններ։
Հայության համար Գոհար Գասպարյանի անունը դարձել է հայ մշակույթի խորհրդանիշերից մեկը, իսկ նրա թողած ժառանգությունը շարունակում է ներշնչել սերունդներին։
