ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
Մահվան հովիտ
         Լեռնային հովիտ ԱՄՆ-ի
         Կալիֆոռնիա նահանգում, որի
         երկարությունը հասնում է 250
         կիլոմետրի: Դիրքը ծովի
         մակարդակից 85 մետր ցածր է:
         Աչքի է ընկնում որպես աշխարհի
         ամենատաք և ամենաջրազուրկ
         անապատներից մեկը: 1849
         թվականին, երբ մի խումբ մարդիկ
         այս հովոտւմ ոսկի փնտրելիս
         զոհվեցին, ապա դրանից հետո
         հովիտը ստացավ «Մահվան
         հովիտ» անվանումը:
Մեծամոր
Արաքսի վտակներից մեկը, որը
սկիզբ է առնում Այղր լճից և
ընթանալով ընդունում է մեծ
թվով աղբյուրներ ու դառնում
ջրառատ:
Մեծամոր անունը նշանակում է
«Մեծ ճահիճ»: Իրոք որ գետը
հոսելով եղեգնածածկ հարթ
տարածությունով նմանվում է
ճահճուտի: Մեծամորը կոչվում է
նաև սև ջուր:
Մեքքա

    • Սրբազան քաղաք Սաուդիան
      Արաբիայում: Քաղաքի անունը
      ստուգաբնվել է երկու կերպ:
      Արաբերեն նշանակում է <<Հին
      տեղ>>: Այսպես է կոչվել
      հակադրություն Ջիդյաի` նոր
      տեղի: Մակորաբ բառից, որ
      նշանակում
      է<<սրբավայր>>:Դեռ մինչ
      իսլամը եղել է պաշտամունքի
      վայր:
Միջագետք
• Իրաքի դասական անունն է: Այսպես է
  կոչվել երկու` Եփրատ և Տիգրիս
  գետերի միջև գտնվելու պատճառով:
  Հայերը միջագետք բառը Հունարեն
  <<մեսոպոտամիայի>
  Թարգմանությունն է, որը և
  ընդունված է Եվրոպական բոլոր
  լեզուներում: Հնում, 3-4-րդ
  դարերում մ.թ.ա., միջագետքում է
  գտնվել Շումերական պետությունը:
Մոսկվա
Լեռնաշղթա Տիբեթում, որը հայտնաբերել է անվանի ռուս
ճանապարհորդ Ն. Պրժևալսկին: Լեռնաշղթայի
գագաթներից մեկն էլ կոչել է Կրեմլ:
ՄՈՒՇ
•   Քաղաք է Արևմտյան Հայաստանում, Տարոն
    գավառում:Տարոնը մտնում էր Տուրուբերան
    նահանգի կազմում: Մուշի անվան
    առաջացման մասին Հայ ժողովուրդը ունի
    ավանդական պատմություններ նաև
    բանաստեղծություններ: Ըստ Ավանդության
    երբ Աստղիկը` Հայոց գեղեցկության
    դիցուհին դուրս է եկել Մեղրագետում
    լողանալու, իսկ երիտասարդները թաքնված
    են եղել բլուրների վրա և ցանկացել էին
    հիանալ նրանով: Բայց ամոթխած դիցուհին,
    պարկեշտության տիպարը` Աստղիկը
    հրաշքով ինքն իրեն պատում է մշուշով:
    Տարոնի մշուշապատ լեռների մասին
    ժողովուրդն ասում է` «Մշո աշխարհն
    անուշ Իր սարն ու ձոր մշուշ է»:
ՄՈՒՍԱ ԼԵՌ
Մուսալեռը նշանակում է Մովսեսի լեռ, սուրբ լեռ, գտնվում է
  Թուրքիայի Հաթայ վիլայեթում: Հայերը ապաստանել են
  այնտեղ և անընդհատ հարձակվել են թշնամիների վրա:
Նեվա
Գետ: Սկիզբ է առնում Լադոգա լճից
 և թափվում Ֆիննական ծոցը, որի
 ափին գտնվում է Լենինգրադը: Հին
 ֆիններեն «նևա» բառից, որը
 նշանակում է ճահիճ: Գետին
 տրվել է նրա դելտայի
 ճահճուտության պատճառով: Մի
 այլ բացատրությամբ «նևա»
 անունը ծագել է Լադոգա լճից,
 ինչպես անցյալում կոչվել էր նա:
Նյու-Յորք
• Խոշորագույն քաղաք ԱՄՆ-ում: Նյու-Յորքը հիմնադրվել է 1626 թվականին:
  Նրա կորիզը հանդիսացել է Մանհատան կղզին, որն իր ժամանկակին
  հոլանդացիները չնչին գնով գնել էին տեղական Հնդիկներից: Հոլանդացիները
  այդ կղզու վրա հիմնադրեցին մի բնակավայր, անվանելով այն Նոր Ամստերդամ:
  Երեսունութ տարի անց այդ կղզին զավթեցին անգլիացիները: Անգլիայի այն
  ժամանակվա Կարլոս II-ի թագավորը նոր գաղութը նվիրեց իր եղբոր` Յորիք
  Հերցոգին, ի պատիվ որի քաղաքը վերանվանվեց «Նյու-Յորք» (Նոր Յորք):
Նյուրնբերգ
• Քաղաք ԳՖՀ-ում: Հին գերմաներեն նուր` «ժայռ» և
  բերգ` «լեռ» բառերից:
Նոր Բայազետ
Ներկայիս Կամո քաղաքը: Հիմնադրվել է
1830 թվականին, երբ 1828-1829
թվականների ռուս-թուրքական
պատերազմից հետո, 1830 թվականին,
կոմս Պասկևիչի հրավերով, Մկրտիչ
Արծրունու գլխավորությամբ, մոտ 600
հայ ընտանիք Արևմտյան Հայաստանի
Բայազետ քաղաքից գաղթեցին այստեղ և
նոր բնակավայր հիմնեցին, որը սկզբում
կոչում էին Գավառ կամ Քյավառ: Այս
անունով կոչվել է գետը, որի ափին էլ
հիմնվեց քաղաքը: Բայց հիդրոնիմը
Գեղարքունի գավառից է: Ժողովուրդը
Գեղարքունի Գավառից վերցրեց միայն
գավառ բառը, որը ձևափոխվելով
Քյավառ դարձավ:
Նորվեգիա
  Պետություն Հյուսիսային Եվրոպայում: Անունը ծագել
  է նորմանների լեզվից նորդ` «հյուսիս» և վերգե`
  «ուղի» բառերի միացումից: Նորմանները`
  Սկանդինավյան թերակղզու բնակիչները, լինելով
  հմուտ ծովագնացներ, իրենց հայրենիքից նավարկում
  էին թե´ դեպի արևելք` Բալթիկ ծով, թե´ դեպի
  արևմուտք` Ատլանտյան օվկիանոս, և թե´ դեպի
  հյուսիս, Սկանդինավյան թերակղզու ափերով:
  Աշխարհի կողմերով էլ կուչվում էին այդ ուղիները`
  Աուստրվեգ-արևելյան ուղի, վեստտրվեգ-արևմտյան
  ուղի և վերջապես նորվեգ, այսինքն «Հուսիսային
  ուղի», նկատի ունենալով Սկանդինավյան թերակղզու
  արևմտյան ափերով դեպի հյուսիս անցնող ծովային
  ճանապարհը: Սկզբում անունը տարածվում էր
  թերակղզու միայն արևմտյան ափերի վրա: Իսկ
  իններորդ դարից դարձավ պետության անուն: Անվան
  վերջում «իա» մասնիկը ունի երկրի նշանակություն:
Շիրակ
Պատամական Հայաստանի Այրարատ նահանգի
գավառներից մեկը: Գրավում է Ախուրյան գետի միջին և
ստորին հոսանքի հովիտը: Անվան մի ստուգանաբությունը
կապվում է շիրակ կամ սիրակ ցեղի անվան հետ: Իսկ
երկրորդ ստուգաբանությունը մեզ է հասել պատմահայր
Մ. Խորենացու միջոցով, կապվելով Հայկազանց
նահապետներից Արամայիս նահապետի որդի` Շարայի
անվան հետ: Ըստ ավանդության Շարան հայտմի էր
շատակերությամբ: Հայրն էլ նրան ուղարկում է մի
ընդարձակ և բերրի գավառ, որպեսզի նա կարողան կուշտ
ուտել և կերակրել իր բազմամարդ գերդաստանը: Այդ
գավառն էլ Շարայի անունով Շիրակ կոչվեց: Շարայի
որկրամոլությունը հին հայերի մոտ առակ էր դարձել:
Ասում էին. «Եթե քո որկորը Շարայինն է, մեր
ամբարները Շիրակինը չեն»: Այս ավանդությունը իր մեջ
այլաբանորեն ճշմարտություն է թաքցնում: Իրականում
Շիրակը հռչակված էր հացառատությամբ, իսկ
Բագրատունիների օրոք հայ ժողովրդի պատմության մեջ
քաղաքական ու կուլտուրական տեսակետից առաջնակարգ
դեր խաղաց: Շիրակի նշանավոր քաղաքներից ու
բնակավայրերից էին Անին, Բագարանը, Կումայրին:
Շիրվան
     • Պատմական մարզ
       Ադրբեջանական
       հանրապետությունում: Պարսիկ
       սասանյան Խոսրով I-ի
       Անուշիրավան մականունից
       (531-579): Այս երկրի
       անունից էլ գրող Շիրվանզադեի
       գրական անունը, որը
       նշանակում է շիրվանեցի,
       Շրիվանի զավակ:
Շոտլանդիա
• Պատմական մարզ, որը գրավում է
  Մեծ Բրիտանիայի հյուսիսային
  մասը: Անգլերեն կոչվում է
  Սկոտլանդ: Անվան առաջացումը
  կապված է կելտական սկոտ ցեղի
  հետ: Կելտերեն սկոտ նշանակում է
  քոչվոր. իսկ լանդ անգլերեն
  նշանակում է «երկիր»:
  Շոտլանդիա ռուսական ձևն է: Ի
  դեպ, հնում Շոտլանդիան հայտնի
  էր Կալեդոնիա անվան տակ:
Չինաստան
•   Պետություն Ասիայում:Ադպես էր կոչվել Ցին դերասանի անունով, որն իշխել է 3-
    րդ դարում, մ.թ.ա.: Հայերենում ավելացվել է <<Ստան>> վերջածանցը և <<ց>>
    տառը փոխարինվել է <<Չ>>-ով:Հին Հայաստանում Չինաստանը կոչվել է Ճենք:
    Վերջին<<ք>> տառը ոչ թե հոգնակի ձևն է ցույց տալիս, այլ նշանակում է չին
    ժողովրդի երկիր: Ժողովրդական լեզվով Չինաստանը կոչվել է Չինումաչին:
Պաղեստին
Իսրայել պետության դասական
անվանումը: Այսպես է կոչվել
քանանացիների երկիրը Հին
Կտակարանում, որը ընկած է
Հորդանանի և Միջերկրական ծովի
միջև: Պաղեստին անունը գալիս է
ֆիլիստիմիլյան «պելիշտիմ»
անունից: Ֆիլիստիմիլյան ժողովուրդը
հայերենում հայտնի է եղել
փղշտացիներ անունով: Մինչև 1947
թվականը Պաղեստին անունը
պահպանվում էր անգլիական
համանուն մանդատի վրա:
Հետագայում Պաղեստինի
տերիտորիայի վրա ստեղծվեցին
Իսրայել և Հորդանան
պետությունները:
Պակիստան
   Պետություն Հարավային Ասիայում: Առաջացել է 1947
   թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանման հետևանքով:
   Պակիստանը բաղկացած է երկու մասից` Արևմտյան և
   Արևելյան, որոնք միմյանցից հեռու են 1600 կիլոմետրով և
   բաժանվում են Հնդկաստանի տերիտորիայով:
         Պակիստանի անունը առաջացել է հապավման եղանակով:
   Կազմվել է Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող և
   Պակիստանի կազմի մեջ մտնող մի քանի նահանգների և
   ժողովուրդների անվան սկզբնատառից, իսկ մի նահանգի էլ
   (Բելուջստանի) վերջին վանկից: Դրանք են` Պենջաբ, աֆղաններ
   կամ պատաններ (որոնք բնակվում են Աֆղանստանի սահմանի
   մոտ), Կաշմիր, Բելուջստան: Առաջին երեք բառերը տվեցին
   իրենց սկզբնատառերը, իսկ Բելուջստանն էլ իր վերջին վանկը և
   ստացվեց Պակստան կամ Պակիստան:
   Պակիստան կամ Պակստան անվանումը ստուգաբանելիս, հաճախ
   անունը բաժանում են երկու մասի, որտեղ վանկերից առաջինը`
   փակ բառը նշանակում է «մաքուր» (լավի իմաստով), իսկ
   երկրորդը, ստան` «երկիր»: Դրա համար էլ Պակիստան
   անվանումը բացատրելիս վանկային ձևն էլ են հիշատակում և
   ստուգաբանում որպես «Մաքուրների երկիր»:
Պարսկաստան
•   Իրան պետության անվանումը մինչև
    1935թ. Ինչպես հայտնի է, Պարս
    կամ Ֆարս կոչվելեիս է եղել Իրանի,
    անցյլում այդ մեծկայսրության
    Հարավային նահանգներից մեկը,
    կենտրոն ունենալով Շիրազ
    քաղաքը:Երկրի այդ մասը Իրանի
    կյանքում մեծ դեր էր խաղացել և
    երկար ժամանակ եղել է Իրանական
    Թագավորների գահավայրը:Այստեղ
    էր գտնվում Պերսեպոլիսը, Իրանի
    հնագույն մայրաքաղաքը:
Պեկին
   • Չինաստանի մայրաքաղաքը: Ինչպես
     հայտնի է, չինական բազմաթիվ
     քաղաքների անվանումները առաջացել
     են աշխարհի կողմերի անուններից:
     Այդպես էլ Պեկինը. չինարեն
     անվանումն է Բեյցզին: Կազմված է
     Բեյ` «հյուսիսային» և ցզին`
     «մայրաքաղաք» բառերի միացումից :
     Այսինքն «Հյուսիսային
     մայրաքաղաք»: Եվրոպական
     ձևափոխումն է Պեկին:
Պետրոս I-ի կղզի
• Անտարկտիդայի ափերի մոտ: Հայտնաբերվել է 1821թվականին ռուս
  ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելլինսգաուզենի և Մ. Պ. Լազարևի կողմից :
  Այդպես է կոչվել ի պատիվ ռուսական կայսեր Պյոտր I-ի:
Պիզա
• Քաղաք Իտալիայում: Էտրուսկերեն լեզվում պիզա ` «գետաբերան»
  բառից: գետաբերանն ունի կիսալուսնի ձև և իր ժամանակին մոտ է
  գտնվել քաղաքին: Պիզա հայտնի է իր թեք աշտարակով:
Պո


Գետ Իտալիայում: Անվան ստուգաբանությունը տրվում է
երկու կերպ: Առաջինը կելտերեն պադի` «սոճի» բառից է:
Իսկ երկրորդը լատիներեն պադուա` «խորը»,
«անհատակ» բառից:
Պրուսիա
Երբեմնի պետություն Գերմանիայում, նրա արևելյան
մասում: Կոչվել է Բալթիական պրուս ժողովրդի անունով :
Ջիբլարթար
Հրվանդան, գաղութ և նեղուց: Անունը արաբերեն ջեբել`
«լեռ» բառից և արաբ զորավար Թարիկի անունից:
Միջին դարերում, երբ արաբները դուրս եկան
Արաբական թերակղզուց և շարժվեցին դեպի
Հյուսիսային Աֆրիկա, իսկ այնտեղից էլ անցան
Պիրենեյան թերակղզի, արաբական զորավար Թարիկը
այդ թերակղզու հարավային ծայրում, ժայռի վրա,
կառուցել տվեց մի բերդ, որն այժմ էլ կանգուն է և
կոչվում է «Մավրիտանական ամրոց»: Այդ օրվանից
սկսած արաբները ժայռը կոչեցին «Ջեբել-Թարիկ»,
այսինքն «Թարիկի սար»:
Արաբները մոտ 800 տարի շարունակ տիրեցին
Իսպանիան, բայց նրանց նահանջից հետո էլ ժայռի
անունը մնաց նույնը, սակայն քիչ ձևափախված, արդեն
որպես «Ջիբլարթար»:
Ներկայումս այդ անունը կրում են Եվրոպան
Աֆրիկայից բաժանող նեղուցը և Պիրենեյան թերակղզու
ծայր հարավում ընկած ժայռը, որի լանջերին էլ
գտնվում է անգլիական Ջիբլարթար գաղութը, որը
Իսպանիայից զավթվել է 1704 թ.:
Ջունգլի
     Սանսկրիտերեն ջանգալա բառից,
     որը նշանակում է թավուտ,
     մացառուտ: Օգտագործվում է
     ընդարձակ, անմշակ, խոնավ
     տարածությունների համար, որոնք
     ծածկված են ծառերով և թփերով,
     լիանաների ու խոտի խիտ
     զանգվածներով: Ջունգլի են
     կոչվում հատկապես խիտ
     արևադարձային անտառները, որոնք
     տարածված են Հնդկաստանում,
     Աֆրիկայում, Հարավային
     Ամերիկայում:
Ռիո-դե-Ժանեյրո
Քաղաք Բրազիլիայում և պետության մայրաքաղաքը մինչև
1960 թ. ապրիլի 20-ը: Քաղաքի ներկա տեղը
հայտնաբերվել է 1502 թվականի հունվարի 1-ին: Անվան
առաջացումը գալիս է պորտուգալերեն ռիո` «գետ» և
ժանեյրո` «հունվար» բառերից: Այսինքն «Հունվարյան
գետ»: Իսկ «դե»-ն հատկացուցիչ մասնիկ է:
Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկան
հայտնաբերելուց մոտ տասը տարի հետո, եվրոպական
ծովագնացները 1502 թվականի հունվարի 1-ին Ատլանտյան
օվկիանոսի կողմից մոտեցան այն ծոցին, որի ափին այժմ
գտնվում է Ռիո-դե-Ժանեյրո քաղաքը: Ծոցի հովվերգական
գեղեցկությունը գայթակղիչ էր և թերևս ոչ պակաս, քան
այժմ նրա ափին ստեղծված արհեստական շքեղությունը:
Իսպանացիներին թվաց, թե ծովում գտնվող բազմաթիվ
կղզիներից այն կողմը թաքնված են կարծեցյալ գետի
ակունքները, որը և հիմք տվեց ծոցը ռիո` «գետ»
անվանելուն: Բայց քանի որ այն հայտնաբերել էին հունվարի
մեկին, ապա կոչեցին սուրբ Յանուսի անունով, որի անունն
էլ կրում է հենց հունվար ամիսը (իսպաներեն ժանեյրո):
Չնայած հետագայում պարզվեց, որ Գուանբարան, որը
հայտնաբերել էին իսպանացիները, ամենևին էլ գետ չէ, այլ
ծոց է, բայց անվանումը պահպանվեց արդեն ոչ թե ծոցի, այլ
ափին հիմնադրված և ներկայումս էլ աշխարհի մեծ ու
գեղեցիկ քաղաքներից մեկի վրա:
Ռուսաստանի դաշնություն
             ՍՍՀՄ-ի մայրաքաղաքը: Այս անվան
             առաջացման կապակցությամբ կան մի շարք
             տեսակետներ, որոնցից առավել ընդունվածը
             հետևյալն է. Մոսկվա անունը կազմված է մոսկ
             և կով բառերի միացումից: Հին սլավոններում
             «մոսկ» մասնիկը ունեցել է քարի իմաստ. իսկ
             «կով» մասնիկը պատսպարվելու, բերդի
             իմաստ: Այսինքն «քարե բերդ»: Ենթադրվում է
             նաև, որ «մոսկով» անունը, ինչպես որ հնչել է
             սկզբում, տրվել է քարով հարուստ տեղի:
             Հետագայում այդպես է կոչվել է այդտեղ
             հիմնադրված քաղաքը: Ստուգաբանություններից
             մեկն էլ կապվում է հին ֆիննական երկու
             բառերի զուգակցման հետ: Դրանք են մոսկ և
             վա, որը նշանակում է «եզան անցում»: Ի
             վերջո քաղաքը իր անունը ստացել է գետից,
             այնպես որ ստուգաբանության փորձերը
             վերաբերում են ավելի շատ գետին:

More Related Content

PPT
Bararan2(m r)
PPT
Բառարան (Ա-Հ)
PPT
Bararan3 (s v)
PPT
Bararan1(a h)
PPTX
Հինգ փաստ Արարատ լեռան մասին
RTF
документ
PPTX
շնորհանդես հայոց գրերը
PPTX
Գրեր
Bararan2(m r)
Բառարան (Ա-Հ)
Bararan3 (s v)
Bararan1(a h)
Հինգ փաստ Արարատ լեռան մասին
документ
շնորհանդես հայոց գրերը
Գրեր

Similar to Բառարան (Մ-Ռ) (17)

DOCX
20240409_200226.docx Թվային գրագիտության թեմատիկ աշխատանք
PPTX
Հունաստանի մասին
PPTX
Արատտա
PPTX
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
PPTX
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
PPTX
Hajkakan lernashxar
PPTX
Վան
PPTX
ashxaragrakan andradarc
PPTX
հայոց դիցարան
PPTX
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետեր
PPTX
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
PPTX
Դիցարան
PPTX
5-9 դարերի հայկական մշակույթ
PPTX
5-9 դարեր
PPT
PPT
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս
PPTX
20240409_200226.docx Թվային գրագիտության թեմատիկ աշխատանք
Հունաստանի մասին
Արատտա
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
Hajkakan lernashxar
Վան
ashxaragrakan andradarc
հայոց դիցարան
Աշխարագրություն. Հայկական լեռնաշխարհ, գետեր
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
Դիցարան
5-9 դարերի հայկական մշակույթ
5-9 դարեր
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Եգիպտոս

More from Artavazd97 (20)

PPT
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
PPTX
Yerevan vitali
PPTX
Yerevan karlen
DOC
Girk1
PPTX
English club
DOCX
Հանճար
DOCX
Նացիոնալիզմ
DOCX
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
DOCX
Ճարտասանության դաս
DOC
Թուրքիա
DOCX
Նախաբան
DOCX
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
DOCX
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
DOCX
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
DOCX
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
DOCX
Եվրոպական միություն (ԵՄ)
DOCX
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
DOCX
նոր հայց խաղարկային դատարանին
PPTX
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
PPTX
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Yerevan vitali
Yerevan karlen
Girk1
English club
Հանճար
Նացիոնալիզմ
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճարտասանության դաս
Թուրքիա
Նախաբան
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպական միություն (ԵՄ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
նոր հայց խաղարկային դատարանին
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

Բառարան (Մ-Ռ)

  • 2. Մահվան հովիտ Լեռնային հովիտ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որի երկարությունը հասնում է 250 կիլոմետրի: Դիրքը ծովի մակարդակից 85 մետր ցածր է: Աչքի է ընկնում որպես աշխարհի ամենատաք և ամենաջրազուրկ անապատներից մեկը: 1849 թվականին, երբ մի խումբ մարդիկ այս հովոտւմ ոսկի փնտրելիս զոհվեցին, ապա դրանից հետո հովիտը ստացավ «Մահվան հովիտ» անվանումը:
  • 3. Մեծամոր Արաքսի վտակներից մեկը, որը սկիզբ է առնում Այղր լճից և ընթանալով ընդունում է մեծ թվով աղբյուրներ ու դառնում ջրառատ: Մեծամոր անունը նշանակում է «Մեծ ճահիճ»: Իրոք որ գետը հոսելով եղեգնածածկ հարթ տարածությունով նմանվում է ճահճուտի: Մեծամորը կոչվում է նաև սև ջուր:
  • 4. Մեքքա • Սրբազան քաղաք Սաուդիան Արաբիայում: Քաղաքի անունը ստուգաբնվել է երկու կերպ: Արաբերեն նշանակում է <<Հին տեղ>>: Այսպես է կոչվել հակադրություն Ջիդյաի` նոր տեղի: Մակորաբ բառից, որ նշանակում է<<սրբավայր>>:Դեռ մինչ իսլամը եղել է պաշտամունքի վայր:
  • 5. Միջագետք • Իրաքի դասական անունն է: Այսպես է կոչվել երկու` Եփրատ և Տիգրիս գետերի միջև գտնվելու պատճառով: Հայերը միջագետք բառը Հունարեն <<մեսոպոտամիայի> Թարգմանությունն է, որը և ընդունված է Եվրոպական բոլոր լեզուներում: Հնում, 3-4-րդ դարերում մ.թ.ա., միջագետքում է գտնվել Շումերական պետությունը:
  • 6. Մոսկվա Լեռնաշղթա Տիբեթում, որը հայտնաբերել է անվանի ռուս ճանապարհորդ Ն. Պրժևալսկին: Լեռնաշղթայի գագաթներից մեկն էլ կոչել է Կրեմլ:
  • 7. ՄՈՒՇ • Քաղաք է Արևմտյան Հայաստանում, Տարոն գավառում:Տարոնը մտնում էր Տուրուբերան նահանգի կազմում: Մուշի անվան առաջացման մասին Հայ ժողովուրդը ունի ավանդական պատմություններ նաև բանաստեղծություններ: Ըստ Ավանդության երբ Աստղիկը` Հայոց գեղեցկության դիցուհին դուրս է եկել Մեղրագետում լողանալու, իսկ երիտասարդները թաքնված են եղել բլուրների վրա և ցանկացել էին հիանալ նրանով: Բայց ամոթխած դիցուհին, պարկեշտության տիպարը` Աստղիկը հրաշքով ինքն իրեն պատում է մշուշով: Տարոնի մշուշապատ լեռների մասին ժողովուրդն ասում է` «Մշո աշխարհն անուշ Իր սարն ու ձոր մշուշ է»:
  • 8. ՄՈՒՍԱ ԼԵՌ Մուսալեռը նշանակում է Մովսեսի լեռ, սուրբ լեռ, գտնվում է Թուրքիայի Հաթայ վիլայեթում: Հայերը ապաստանել են այնտեղ և անընդհատ հարձակվել են թշնամիների վրա:
  • 9. Նեվա Գետ: Սկիզբ է առնում Լադոգա լճից և թափվում Ֆիննական ծոցը, որի ափին գտնվում է Լենինգրադը: Հին ֆիններեն «նևա» բառից, որը նշանակում է ճահիճ: Գետին տրվել է նրա դելտայի ճահճուտության պատճառով: Մի այլ բացատրությամբ «նևա» անունը ծագել է Լադոգա լճից, ինչպես անցյալում կոչվել էր նա:
  • 10. Նյու-Յորք • Խոշորագույն քաղաք ԱՄՆ-ում: Նյու-Յորքը հիմնադրվել է 1626 թվականին: Նրա կորիզը հանդիսացել է Մանհատան կղզին, որն իր ժամանկակին հոլանդացիները չնչին գնով գնել էին տեղական Հնդիկներից: Հոլանդացիները այդ կղզու վրա հիմնադրեցին մի բնակավայր, անվանելով այն Նոր Ամստերդամ: Երեսունութ տարի անց այդ կղզին զավթեցին անգլիացիները: Անգլիայի այն ժամանակվա Կարլոս II-ի թագավորը նոր գաղութը նվիրեց իր եղբոր` Յորիք Հերցոգին, ի պատիվ որի քաղաքը վերանվանվեց «Նյու-Յորք» (Նոր Յորք):
  • 11. Նյուրնբերգ • Քաղաք ԳՖՀ-ում: Հին գերմաներեն նուր` «ժայռ» և բերգ` «լեռ» բառերից:
  • 12. Նոր Բայազետ Ներկայիս Կամո քաղաքը: Հիմնադրվել է 1830 թվականին, երբ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, 1830 թվականին, կոմս Պասկևիչի հրավերով, Մկրտիչ Արծրունու գլխավորությամբ, մոտ 600 հայ ընտանիք Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթեցին այստեղ և նոր բնակավայր հիմնեցին, որը սկզբում կոչում էին Գավառ կամ Քյավառ: Այս անունով կոչվել է գետը, որի ափին էլ հիմնվեց քաղաքը: Բայց հիդրոնիմը Գեղարքունի գավառից է: Ժողովուրդը Գեղարքունի Գավառից վերցրեց միայն գավառ բառը, որը ձևափոխվելով Քյավառ դարձավ:
  • 13. Նորվեգիա Պետություն Հյուսիսային Եվրոպայում: Անունը ծագել է նորմանների լեզվից նորդ` «հյուսիս» և վերգե` «ուղի» բառերի միացումից: Նորմանները` Սկանդինավյան թերակղզու բնակիչները, լինելով հմուտ ծովագնացներ, իրենց հայրենիքից նավարկում էին թե´ դեպի արևելք` Բալթիկ ծով, թե´ դեպի արևմուտք` Ատլանտյան օվկիանոս, և թե´ դեպի հյուսիս, Սկանդինավյան թերակղզու ափերով: Աշխարհի կողմերով էլ կուչվում էին այդ ուղիները` Աուստրվեգ-արևելյան ուղի, վեստտրվեգ-արևմտյան ուղի և վերջապես նորվեգ, այսինքն «Հուսիսային ուղի», նկատի ունենալով Սկանդինավյան թերակղզու արևմտյան ափերով դեպի հյուսիս անցնող ծովային ճանապարհը: Սկզբում անունը տարածվում էր թերակղզու միայն արևմտյան ափերի վրա: Իսկ իններորդ դարից դարձավ պետության անուն: Անվան վերջում «իա» մասնիկը ունի երկրի նշանակություն:
  • 14. Շիրակ Պատամական Հայաստանի Այրարատ նահանգի գավառներից մեկը: Գրավում է Ախուրյան գետի միջին և ստորին հոսանքի հովիտը: Անվան մի ստուգանաբությունը կապվում է շիրակ կամ սիրակ ցեղի անվան հետ: Իսկ երկրորդ ստուգաբանությունը մեզ է հասել պատմահայր Մ. Խորենացու միջոցով, կապվելով Հայկազանց նահապետներից Արամայիս նահապետի որդի` Շարայի անվան հետ: Ըստ ավանդության Շարան հայտմի էր շատակերությամբ: Հայրն էլ նրան ուղարկում է մի ընդարձակ և բերրի գավառ, որպեսզի նա կարողան կուշտ ուտել և կերակրել իր բազմամարդ գերդաստանը: Այդ գավառն էլ Շարայի անունով Շիրակ կոչվեց: Շարայի որկրամոլությունը հին հայերի մոտ առակ էր դարձել: Ասում էին. «Եթե քո որկորը Շարայինն է, մեր ամբարները Շիրակինը չեն»: Այս ավանդությունը իր մեջ այլաբանորեն ճշմարտություն է թաքցնում: Իրականում Շիրակը հռչակված էր հացառատությամբ, իսկ Բագրատունիների օրոք հայ ժողովրդի պատմության մեջ քաղաքական ու կուլտուրական տեսակետից առաջնակարգ դեր խաղաց: Շիրակի նշանավոր քաղաքներից ու բնակավայրերից էին Անին, Բագարանը, Կումայրին:
  • 15. Շիրվան • Պատմական մարզ Ադրբեջանական հանրապետությունում: Պարսիկ սասանյան Խոսրով I-ի Անուշիրավան մականունից (531-579): Այս երկրի անունից էլ գրող Շիրվանզադեի գրական անունը, որը նշանակում է շիրվանեցի, Շրիվանի զավակ:
  • 16. Շոտլանդիա • Պատմական մարզ, որը գրավում է Մեծ Բրիտանիայի հյուսիսային մասը: Անգլերեն կոչվում է Սկոտլանդ: Անվան առաջացումը կապված է կելտական սկոտ ցեղի հետ: Կելտերեն սկոտ նշանակում է քոչվոր. իսկ լանդ անգլերեն նշանակում է «երկիր»: Շոտլանդիա ռուսական ձևն է: Ի դեպ, հնում Շոտլանդիան հայտնի էր Կալեդոնիա անվան տակ:
  • 17. Չինաստան • Պետություն Ասիայում:Ադպես էր կոչվել Ցին դերասանի անունով, որն իշխել է 3- րդ դարում, մ.թ.ա.: Հայերենում ավելացվել է <<Ստան>> վերջածանցը և <<ց>> տառը փոխարինվել է <<Չ>>-ով:Հին Հայաստանում Չինաստանը կոչվել է Ճենք: Վերջին<<ք>> տառը ոչ թե հոգնակի ձևն է ցույց տալիս, այլ նշանակում է չին ժողովրդի երկիր: Ժողովրդական լեզվով Չինաստանը կոչվել է Չինումաչին:
  • 18. Պաղեստին Իսրայել պետության դասական անվանումը: Այսպես է կոչվել քանանացիների երկիրը Հին Կտակարանում, որը ընկած է Հորդանանի և Միջերկրական ծովի միջև: Պաղեստին անունը գալիս է ֆիլիստիմիլյան «պելիշտիմ» անունից: Ֆիլիստիմիլյան ժողովուրդը հայերենում հայտնի է եղել փղշտացիներ անունով: Մինչև 1947 թվականը Պաղեստին անունը պահպանվում էր անգլիական համանուն մանդատի վրա: Հետագայում Պաղեստինի տերիտորիայի վրա ստեղծվեցին Իսրայել և Հորդանան պետությունները:
  • 19. Պակիստան Պետություն Հարավային Ասիայում: Առաջացել է 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանման հետևանքով: Պակիստանը բաղկացած է երկու մասից` Արևմտյան և Արևելյան, որոնք միմյանցից հեռու են 1600 կիլոմետրով և բաժանվում են Հնդկաստանի տերիտորիայով: Պակիստանի անունը առաջացել է հապավման եղանակով: Կազմվել է Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող և Պակիստանի կազմի մեջ մտնող մի քանի նահանգների և ժողովուրդների անվան սկզբնատառից, իսկ մի նահանգի էլ (Բելուջստանի) վերջին վանկից: Դրանք են` Պենջաբ, աֆղաններ կամ պատաններ (որոնք բնակվում են Աֆղանստանի սահմանի մոտ), Կաշմիր, Բելուջստան: Առաջին երեք բառերը տվեցին իրենց սկզբնատառերը, իսկ Բելուջստանն էլ իր վերջին վանկը և ստացվեց Պակստան կամ Պակիստան: Պակիստան կամ Պակստան անվանումը ստուգաբանելիս, հաճախ անունը բաժանում են երկու մասի, որտեղ վանկերից առաջինը` փակ բառը նշանակում է «մաքուր» (լավի իմաստով), իսկ երկրորդը, ստան` «երկիր»: Դրա համար էլ Պակիստան անվանումը բացատրելիս վանկային ձևն էլ են հիշատակում և ստուգաբանում որպես «Մաքուրների երկիր»:
  • 20. Պարսկաստան • Իրան պետության անվանումը մինչև 1935թ. Ինչպես հայտնի է, Պարս կամ Ֆարս կոչվելեիս է եղել Իրանի, անցյլում այդ մեծկայսրության Հարավային նահանգներից մեկը, կենտրոն ունենալով Շիրազ քաղաքը:Երկրի այդ մասը Իրանի կյանքում մեծ դեր էր խաղացել և երկար ժամանակ եղել է Իրանական Թագավորների գահավայրը:Այստեղ էր գտնվում Պերսեպոլիսը, Իրանի հնագույն մայրաքաղաքը:
  • 21. Պեկին • Չինաստանի մայրաքաղաքը: Ինչպես հայտնի է, չինական բազմաթիվ քաղաքների անվանումները առաջացել են աշխարհի կողմերի անուններից: Այդպես էլ Պեկինը. չինարեն անվանումն է Բեյցզին: Կազմված է Բեյ` «հյուսիսային» և ցզին` «մայրաքաղաք» բառերի միացումից : Այսինքն «Հյուսիսային մայրաքաղաք»: Եվրոպական ձևափոխումն է Պեկին:
  • 22. Պետրոս I-ի կղզի • Անտարկտիդայի ափերի մոտ: Հայտնաբերվել է 1821թվականին ռուս ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելլինսգաուզենի և Մ. Պ. Լազարևի կողմից : Այդպես է կոչվել ի պատիվ ռուսական կայսեր Պյոտր I-ի:
  • 23. Պիզա • Քաղաք Իտալիայում: Էտրուսկերեն լեզվում պիզա ` «գետաբերան» բառից: գետաբերանն ունի կիսալուսնի ձև և իր ժամանակին մոտ է գտնվել քաղաքին: Պիզա հայտնի է իր թեք աշտարակով:
  • 24. Պո Գետ Իտալիայում: Անվան ստուգաբանությունը տրվում է երկու կերպ: Առաջինը կելտերեն պադի` «սոճի» բառից է: Իսկ երկրորդը լատիներեն պադուա` «խորը», «անհատակ» բառից:
  • 25. Պրուսիա Երբեմնի պետություն Գերմանիայում, նրա արևելյան մասում: Կոչվել է Բալթիական պրուս ժողովրդի անունով :
  • 26. Ջիբլարթար Հրվանդան, գաղութ և նեղուց: Անունը արաբերեն ջեբել` «լեռ» բառից և արաբ զորավար Թարիկի անունից: Միջին դարերում, երբ արաբները դուրս եկան Արաբական թերակղզուց և շարժվեցին դեպի Հյուսիսային Աֆրիկա, իսկ այնտեղից էլ անցան Պիրենեյան թերակղզի, արաբական զորավար Թարիկը այդ թերակղզու հարավային ծայրում, ժայռի վրա, կառուցել տվեց մի բերդ, որն այժմ էլ կանգուն է և կոչվում է «Մավրիտանական ամրոց»: Այդ օրվանից սկսած արաբները ժայռը կոչեցին «Ջեբել-Թարիկ», այսինքն «Թարիկի սար»: Արաբները մոտ 800 տարի շարունակ տիրեցին Իսպանիան, բայց նրանց նահանջից հետո էլ ժայռի անունը մնաց նույնը, սակայն քիչ ձևափախված, արդեն որպես «Ջիբլարթար»: Ներկայումս այդ անունը կրում են Եվրոպան Աֆրիկայից բաժանող նեղուցը և Պիրենեյան թերակղզու ծայր հարավում ընկած ժայռը, որի լանջերին էլ գտնվում է անգլիական Ջիբլարթար գաղութը, որը Իսպանիայից զավթվել է 1704 թ.:
  • 27. Ջունգլի Սանսկրիտերեն ջանգալա բառից, որը նշանակում է թավուտ, մացառուտ: Օգտագործվում է ընդարձակ, անմշակ, խոնավ տարածությունների համար, որոնք ծածկված են ծառերով և թփերով, լիանաների ու խոտի խիտ զանգվածներով: Ջունգլի են կոչվում հատկապես խիտ արևադարձային անտառները, որոնք տարածված են Հնդկաստանում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում:
  • 28. Ռիո-դե-Ժանեյրո Քաղաք Բրազիլիայում և պետության մայրաքաղաքը մինչև 1960 թ. ապրիլի 20-ը: Քաղաքի ներկա տեղը հայտնաբերվել է 1502 թվականի հունվարի 1-ին: Անվան առաջացումը գալիս է պորտուգալերեն ռիո` «գետ» և ժանեյրո` «հունվար» բառերից: Այսինքն «Հունվարյան գետ»: Իսկ «դե»-ն հատկացուցիչ մասնիկ է: Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնաբերելուց մոտ տասը տարի հետո, եվրոպական ծովագնացները 1502 թվականի հունվարի 1-ին Ատլանտյան օվկիանոսի կողմից մոտեցան այն ծոցին, որի ափին այժմ գտնվում է Ռիո-դե-Ժանեյրո քաղաքը: Ծոցի հովվերգական գեղեցկությունը գայթակղիչ էր և թերևս ոչ պակաս, քան այժմ նրա ափին ստեղծված արհեստական շքեղությունը: Իսպանացիներին թվաց, թե ծովում գտնվող բազմաթիվ կղզիներից այն կողմը թաքնված են կարծեցյալ գետի ակունքները, որը և հիմք տվեց ծոցը ռիո` «գետ» անվանելուն: Բայց քանի որ այն հայտնաբերել էին հունվարի մեկին, ապա կոչեցին սուրբ Յանուսի անունով, որի անունն էլ կրում է հենց հունվար ամիսը (իսպաներեն ժանեյրո): Չնայած հետագայում պարզվեց, որ Գուանբարան, որը հայտնաբերել էին իսպանացիները, ամենևին էլ գետ չէ, այլ ծոց է, բայց անվանումը պահպանվեց արդեն ոչ թե ծոցի, այլ ափին հիմնադրված և ներկայումս էլ աշխարհի մեծ ու գեղեցիկ քաղաքներից մեկի վրա:
  • 29. Ռուսաստանի դաշնություն ՍՍՀՄ-ի մայրաքաղաքը: Այս անվան առաջացման կապակցությամբ կան մի շարք տեսակետներ, որոնցից առավել ընդունվածը հետևյալն է. Մոսկվա անունը կազմված է մոսկ և կով բառերի միացումից: Հին սլավոններում «մոսկ» մասնիկը ունեցել է քարի իմաստ. իսկ «կով» մասնիկը պատսպարվելու, բերդի իմաստ: Այսինքն «քարե բերդ»: Ենթադրվում է նաև, որ «մոսկով» անունը, ինչպես որ հնչել է սկզբում, տրվել է քարով հարուստ տեղի: Հետագայում այդպես է կոչվել է այդտեղ հիմնադրված քաղաքը: Ստուգաբանություններից մեկն էլ կապվում է հին ֆիննական երկու բառերի զուգակցման հետ: Դրանք են մոսկ և վա, որը նշանակում է «եզան անցում»: Ի վերջո քաղաքը իր անունը ստացել է գետից, այնպես որ ստուգաբանության փորձերը վերաբերում են ավելի շատ գետին: